Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Պուտինի և Էրդողանի հարաբերությունների հիմքում փոխադարձ հարգանքն է»


«Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեպ Թայիփ Էրդողանի հարաբերությունների հիմքում փոխադարձ հարգանքն է և ստանձնած պարտավորությունները կատարելու կարողությունը», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ նախագահներ Պուտինն ու Էրդողանը առանձնահատուկ հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Նրանց հարաբերություններում բարձր է գնահատվում հատկապես տրված խոստումներն ու պարտավորությունները կատարելու կարողությունը», - նշում էր Պեսկովը՝ մեկնաբանելով Էրդողանի՝ կիրակի օրը հնչեցրած հայտարարությունները։

Դրանցում Թուրքիայի նախագահը Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները «ազնիվ և հարգալից» էր որակել։

XS
SM
MD
LG