Մատչելիության հղումներ

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը


Արխիվ
Արխիվ

Այսօր առավոտյան՝ ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ շրջաններում արդեն վերսկսվել է գազամատակարարումը, որից հետո այն կվերականգնվի նաև Ստեփանակերտ քաղաքում:

49 օր է՝ ադրբեջանցիները փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանն երեկ կրկին ամբողջությամբ անջատել էր Հայաստանից Արցախ գազամատակարարումը։

Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է։ Մթերքի հիմնական տեսակները կտրոնով են վաճառվում, դեղորայքի պակաս կա։ Հոսանքը օրական մի քանի ժամ է հասանելի։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակ են։

Արցախում գազամատակարարումը չորս օր առաջ էր մասնակի վերականգնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG