Մատչելիության հղումներ

Հայաստանից Արցախ գազամատակարարումը կրկին ամբողջությամբ անջատվել է


Գազի բացակայության պատճառով չգործող լիցքավորման կետ Արցախում, հունվար, 2023թ.
Գազի բացակայության պատճառով չգործող լիցքավորման կետ Արցախում, հունվար, 2023թ.

48 օր է՝ ադրբեջանցիները փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանն այսօր կրկին ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ստեփանակերտում գազ չի լինի:

Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է։ Մթերքի հիմնական տեսակները կտրոնով են վաճառվում, դեղորայքի պակաս կա։ Հոսանքը օրական մի քանի ժամ է հասանելի։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակ են։

Արցախում գազամատակարարումը երեք օր առաջ էր մասնակի վերականգնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG