Մատչելիության հղումներ

Արցախում գազամատակարարումը մասնակի վերականգնվել է


Արցախում գազամատակարարումը մասնակի վերականգնվել է, հայտնում են տեղեկատվական շտաբից:

«Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր՝ ժամը 17.00-ից վերսկսել են իրեց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով», - ասված է հաղորդման մեջ:

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ արդեն 45 օր: Ադրբեջանական կողմը հունվարի 22-ից կրկին ամբողջությամբ արգելափակել էր Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ջեռուցման բացակայության պատճառով չեն գործում Արցախի բոլոր դպրոցները, շուրջ 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից: Արցախում կտրոններով են ապրանքներ տրամադրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG