Մատչելիության հղումներ

Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ. ԱՆ


Զորամասի կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ, հայտնում են առողջապահական գերատեսչությունից:

Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է: Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նշում են Առողջապահության նախարարությունից:

Հունվարի 19-ի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 զինծառայող է մահացել, 3 զինծառայողներ շնչուղիների այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

XS
SM
MD
LG