Մատչելիության հղումներ

Վրաստանն ապրիլից սկսում է ռազմական ԱԹՍ-ների արտադրությունը


Ջուանշեր Բուրչուլաձեն այցելել է վրացական «Դելտա» ընկերություն, 11-ը նոյեմբերի, 2022թ․
Ջուանշեր Բուրչուլաձեն այցելել է վրացական «Դելտա» ընկերություն, 11-ը նոյեմբերի, 2022թ․

Վրաստանն ապրիլից սկսում է սեփական ռազմական անօդաչու սարքերի զանգվածային արտադրությունը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Ավելի վաղ լեհական WB Electronics ընկերությունը և վրացական «Դելտա» ռազմագիտատեխնիկական կենտրոնը Վրաստանում համատեղ ընկերություն են հիմնել, որն էլ զբաղվելու է անօդաչուների արտադրությամբ։

ԱԹՍ-ների որոշ պատրաստի օրինակներ արդեն փորձարկվել են Վրաստանի վարչապետի, պաշտպանության, ներքին գործերի նախարարների ներկայությամբ։

Վրաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, խոսքը կամիկաձե և հետախուզական անօդաչուների մասին է, վրաց-լեհական ընկերությունը մտադիր է տարեկան մոտ 1000-1500 ռազմական անօդաչու թռչող սարք արտադրել։

XS
SM
MD
LG