Մատչելիության հղումներ

Վիլնյուսի հիմնադրման 700-ամյակի տոնակատարության ընթացքում Լիտվան համերաշխություն է հայտնել Ուկրաինային


Վիլնյուսը նշում է հիմնադրման 700-ամյակը, 25 հունվարի, 2023թ.
Վիլնյուսը նշում է հիմնադրման 700-ամյակը, 25 հունվարի, 2023թ.

Լիտվայում երեկ համերգներով և լուսային շոուներով նշել են մայրաքաղաք Վիլնյուսի հիմնադրման 700-ամյակը:

Տոնակատարության ընթացքում մայրաքաղաք Վիլնյուսի խորհրդանշան հայտնի տաճարի պատին արտապատկերվել է Ուկրաինայի դրոշը և ի նշան համերաշխության Ռուսաստանի ագրեսիան դիմագրավող այդ երկրի հետ, լազերային սարքով երկինք է ուղղվել «Ազատության ուղերձ» անվամբ 10-ը կիլոմետր բարձրությամբ լույսի ճառագայթ:

«Վլադիմիր Զելենսկու ծննդյան օրն էլ է հունվարի 25-ին, և ես երախտապարտ եմ, որ նա Վիլնյուսն անվանել է ուկրաինացիների կյանքը փրկող քաղաք ու շնորհավորել է մեզ այս տոնի առթիվ»,- ասել է Վիլնյուսի քաղաքապետ Ռեմիգիուս Սիմասիուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG