Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ. «Հայաստանը դիտորդների հարցում ՀԱՊԿ-ի փոխարեն նախապատվությունը տալիս է ԵՄ-ին»


ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում նշել են, թե «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:

Ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության, «եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվել է հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի դիտորդական կարողություններն օգտագործելու վերաբերյալ, ապա առաքելությունը կարող է արագորեն տեղակայվել»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության համոզմամբ, Եվրամիության քաղաքականությունը վնաս կհասցնի հայերին և ադրբեջանցիներին:

«Ամեն գնով Հայաստանում տեղն ամրապնդելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը մի կողմ մղելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը ձգտող հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին»:

ՌԴ ԱԳՆ-ն այսօր նաև նշել է, թե «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կարձագանքի Հայաստանում Եվոպական միության դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը»։

Նախարարությունը պնդում է, որ «եթե Բրյուսելում շահագրգռված լինեին Հարավային Կովկասի խաղաղությամբ, ապա դիտորդների աշխատանքը կհամաձայնեցնեին նաև Ադրբեջանի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG