Մատչելիության հղումներ

Սիստեմ ադմինիստրատոր, Երևանի բյուրո


Հայտարարությունը բաց է մինչև համապատասխան թեկնածուի ի հայտ գալը

Խնդրում ենք դիմելիս նշել թափուր աշխատատեղի համարը - BARB002-2301

Աշխատելով Պրահայում ՏՏ Բյուրոյի մենեջերի ենթակայության ներքո և համակարգելով ՏՏ գործունեությունը Բյուրոյի ղեկավարի/ծառայության տնօրենի հետ՝ կատարում է մի շարք առաջադրանքներ Բյուրոյի ՏՏ տեխնոլոգիայի, ցանցի և մուլտիմեդիա սարքավորումների պահպանման ուղղությամբ, ներառյալ դրա ամենօրյա սպասարկումը, անսարքությունների վերացումը, թարմացումը, օգտատերերի աջակցությունը, սերվերների և մուլտիմեդիա տվյալների կրկնօրինակումը: Անհրաժեշտության դեպքում համագործակցում է Տեխնոլոգիաների բաժնի թիմի այլ անդամների հետ:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Տրամադրում է ՏՏ ամբողջական աջակցություն տեղական ծառայությանը և տվյալ երկրում գործող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի այլ լրատվական բաժիններին ու ծանոթ է դրանց բովանդակությանը: Աջակցությունը կարող է ներառել արտաժամյա աշխատանք, ուշ հերթափոխով աշխատանք, հեռարձակման տեխնոլոգիական աջակցություն և լրատվության ու տեխնոլոգիայի միջև ամենօրյա առաջնահերթությունների քննարկում/համաձայնեցում, ինչպես նաև անվտանգության հնարավոր ռիսկերի հետ կապված համակարգում:

• Բյուրոյի ղեկավարին և անձնակազմին վերաբերվում է որպես հիմնական հաճախորդի, քննարկում է առաջնահերթությունները նրանց հետ և ապահովում, որ նրանք ստանան հնարավոր ամենաբարձր մակարդակի աջակցությունը հասանելի բյուջեի և տեխնիկական չափանիշների սահմաններում: Աշխատելով այլոց հետ, բայց հաշվետու լինելով Բյուրոյի ղեկավարին, տեղեկացնում է նրան իր արձակուրդների, հիվանդության հետ կապված արձակուրդների և այլնի մասին՝ ապահովելով, որ համապատասխան աջակցությունը տրամադրվի:

• Կատարում և վերահսկում է Բյուրոյի ՏՏ համակարգերի ամենօրյա գործունեությունը և ապահովում դրանց կատարումը ժամանակին, պրոֆեսիոնալ և արդյունավետ կերպով:

• Կատարում և վերահսկում է Բյուրոյում նոր ապարատային և ծրագրային ապահովման տեղադրումը, փորձարկումը, շահագործումը և սպասարկումը, աջակցում է սեղանադիր համակարգիչներին, NLE-ին (Non-Linear Editors), ինչպիսին են թվային աուդիո և վիդեո աշխատանքային կայանները, նոութբուք համակարգիչները, տպիչները, մոնիտորները և այլ սարքերը:

• Տեղակայում, ինտեգրում, պահպանում և ապահովում է Windows, Macintosh, Cisco անջատիչներ, երթուղիչներ, անլար կարգավորիչներ և մեդիա նվագարկիչներ։ Տեղակայում է ծրագրակազմ և կառավարում համակարգիչների քաղաքականությունը: Աջակցում է, ըստ պահանջի, Բյուրոյում նոր ծրագրերի և տեխնոլոգիաների ներդրման և տեղադրման հարցում:

• Կատարում է տեղական Օգտատերերի Աջակցման/Օգնության Բաժնի գործառույթները, գրանցում և պատասխանում է օգնության հարցումներին և տեխնիկական լուծումներ է տրամադրում սեղանադիր համակարգչից օգտվողներին:

• Լրագրողներին տրամադրում է հիմնական ուսուցում սարքավորումների օգտագործման և համակարգչային և ծրագրային ապահովման օգտագործման վերաբերյալ՝ ըստ անհրաժեշտության։

• Ապահովում է, որ Պրահայի Տեխնիկական գործառնությունների կենտրոնը պարբերաբար տեղեկացված լինի Բյուրոյի գործառնական կարգավիճակի մասին, ժամանակին զեկուցում է տեխնիկական թերությունների ու խնդիրների մասին և առաջարկում է ամենաարագ և ծախսարդյունավետ լուծումները:

• Պահպանում եւ հետամուտ է լինում բոլոր տեխնոլոգիական ստանդարտներին, քաղաքականություններին և կանոնակարգերին, ինչպես նշված է Պրահայի Տեխնիկական Կառավարման կողմից: Բացի այդ, հետեւում է աշխատավայրի անվտանգությանը և տեխնիկական/էլեկտրական կայանքներին վերաբերող տեղական կանոններին ու կանոնակարգերին:

• Աջակցում է Ստանդարտ Գործառնական ընթացակարգերի և անվտանգության բոլոր կանոնակարգերի հաջող իրականացման և համապատասխանության մշակմանը և ապահովմանը, ինչպես նաև օգտագործում է ոլորտի լավագույն փորձը հանձնարարված պարտականությունները և առաջադրանքները կատարելիս:

• Սերտորեն համագործակցում է Բյուրոյի ադմինիստրատորի և Պրահայում տեղակայված վերադասի հետ՝ տեխնոլոգիաների և մուլտիմեդիա սարքավորումների պահանջներ տրամադրելու և ընթացիկ տեխնիկական գործառնությունների պահպանման հարցում:

• Իրազեկված է լինում տեղական հեռարձակման ձայնային միջավայրի մասին։

• Ամրապնդում է գիտելիքները ռադիո խմբագրման նոր սարքավորումների և աուդիո և վիդեո խմբագրման ծրագրերի մասին, ինչպիսին են՝ Adobe CC, vMix և այլն:

• Կատարում է հարակից այլ պարտականություններ, այդ թվում Բյուրոյում օգտագործվող ցանկացած այլ տեխնոլոգիաների (ինտերնետ, UPS, VPN, NAS և այլն) աջակցումն ու գործակցումը՝ ըստ հանձնարարության։

• Նպաստում է դրական աշխատանքային միջավայրի ստեղծմանը և պահպանմանը:

ՀԻՄՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Կրթություն

• Միջնակարգ, իդեալական պարագայում համալսարանական կրթություն համապատասխան տեխնոլոգիական ոլորտում,

· Կրթության վկայական և/կամ համարժեք մասնագիտական փորձի ապացույց,

• Անգլերենով խոսելու, կարդալու և գրելու կարողություն ի լրումն հեռարձակման լեզվի, ռուսերեն լեզվի իմացության, երբ անհրաժեշտ է:

Փորձ

• Առնվազն երեք տարի նմանատիպ տեխնիկական պաշտոնում

• Active Directory-ի, Office 365-ի, Windows Server 2012-ի, Windows Server 2016-ի և Microsoft Office-ի կառավարման և աջակցման գիտելիքներ և փորձ,

• Բազմաթիվ օպերացիոն համակարգերի հետ աշխատելու փորձ, ներառյալ՝ Windows 7/10, IOS և Android,

• Պետք է տիրապետի սերվերի և աշխատասեղանի օպերացիոն համակարգերի, ցանցային ճարտարապետությունների և արձանագրությունների ամբողջական տեխնիկական ընկալմանը,

• Ինքնուրույն աշխատելու և վարչական համակարգեր ստեղծելու դրսևորված ունակություն:

Հատուկ հմտություններ

• Տեխնիկական գիտելիքների բարձր աստիճան և ՏՏ ծրագրային ապահովման, ապարատային և ցանցային առարկաների լայն շրջանակի վերաբերյալ ընդհանուր իրազեկվածություն,

• ՏՏ համակարգերի (ապարատային, ծրագրային ապահովման, ցանցի) պահպանման հմտություններ և փորձ,

• Էներգամատակարարման համակարգերի, ներառյալ UPS-ի (Անխափան սնուցման սարքերի) և պահեստային էներգիա արտադրող սարքավորումների իմացությունը առավելություն է,

• Հեռարձակման/մուլտիմեդիա ճարտարագիտության և արտադրության ոլորտում գիտելիքները/փորձը առավելություն են,

• Ճնշման տակ աշխատելու կարողություն,

Եթե Ձեզ հետաքրքրում է այս աշխատանքը, խնդրում ենք դիմել՝ ներկայացնելով Ձեր ռեզյումեն (CV) և ուղեկցող նամակը անգլերեն լեզվով հետևյալ հղմամբ.

https://apply.teamio.com/public/respond?vacancy=1611441236&rps=202

Please see the announcement in English here

***************

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման տարածաշրջաններում աշխատողների աշխատավարձերը մրցակցային են՝ ելնելով տեղական պայմաններից: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման տարածաշրջաններում աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթները համապատասխանում են երկրին հատուկ տեղական աշխատանքային օրենսդրությանը:

Ծանոթագրություն. Ի պատասխան փոփոխվող գործառնական պահանջների, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պահպանում է իր հայեցողությունը՝ հարցազրույց չնշանակելու հարցում կամ փոփոխելու աշխատանքի բնութագրերը որոշակի թափուր աշխատատեղի համար:

**************

Գաղտնիության ծանուցում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին աշխատանքի դիմողների համար

RFE/RL, Inc.-ն մասնավոր, շահույթ չհետապնդող կորպորացիա է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի դրամաշնորհի միջոցով՝ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) միջոցով: Հաշվի առնելով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առանձնահատկությունը, այն երկրները, որտեղ գործում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կատարած աշխատանքի տեսակը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պարտականությունն է ստուգել յուրաքանչյուր դիմողի տրամադրած տեղեկատվության ճշգրտությունը՝ ապահովելու մեր աշխատակիցների և աշխատավայրի անվտանգությունը: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պետք է ապահովի, որ յուրաքանչյուր ոք, ով անցնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պաշտոնի ընտրության գործընթացի վերջին փուլը և ցանկանում է աշխատանքային հարաբերություններ հաստատել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ, պետք է անցնի նախաաշխատանքային ստուգում (pre-employment background check):

Վերոնշյալի առնչությամբ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է Ձեզ՝ որպես դիմորդ, որ Ձեր աշխատանքը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանում պայմանավորված է նախաաշխատանքային ստուգման հաջող ավարտով։

Հետևաբար, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաջարկի նամակն ընդունելուց հետո Դուք կենթարկվեք նախաաշխատանքային ստուգման (կատարվում է արտաքին չեխական կազմակերպության կողմից): Այս հարցում Ձեր անձնական տվյալների հավաքագրման և մշակման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի Ձեզ առաջարկի նամակի հետ միասին:

Գաղտնիության ծանուցում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պրակտիկայի կամ կրթաթոշակի դիմորդների համար

Վերևում նկարագրված գործընթացը հիմնականում վերաբերում է նաև պրակտիկայի և կրթաթոշակների դիմորդներին. պարզապես «աշխատանք» բառը փոխարինեք «պրակտիկա» կամ «կրթաթոշակ» բառերով՝ ըստ կիրառելիության:

XS
SM
MD
LG