Մատչելիության հղումներ

Բաքուն պատասխանել է Փրայսին


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ի պատասխան ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության Թվիթերի իր էջում գրել է.

«Պետդեպարտամենտի հարգելի ներկայացուցիչ, Ադրբեջանի Ղարաբաղյան շրջան ավելի քան հազար մեքենաներով բեռնափոխադրումներն ապացուցում են հակառակը, ինչ Դուք ասել եք հունվարի 24-ին։ Տեղին կլինի հայկական կողմին կոչ անել կատարելու իր պարտավորությունները և դադարեցնելու անօրինական գործունեությունը»։

Հունվարի 24-ի ճեպազրույցում Նեդ Փրայսը կոչ էր արել լիովին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկությունը։

«Կարծում ենք՝ անհրաժեշտ է լուծում գտնել այդ փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը։ Հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով, և հավատարիմ ենք կայուն խաղաղության աջակցմանը», - հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG