Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը ստեփանակերտցիներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր է տարածում. Արցախի ԱԱԾ


Արցախի ԱԱԾ շենքը Ստեփանակերտում

Արցախի անզգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն, օգտագործելով Արցախի քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ ստեղծել բնակչության շրջանում։

ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն՝ շեշտելով՝ լիովին վերահսկում է իրավիճակն Արցախի տարածքում:

Սա առաջին նման դեպքը չէ․ դեկտեմբերի 12-ին, երբ ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակով փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ժամեր անց ադրբեջանական հատուկ ծառայությունները, կրկին օգտագործելով արցախցիների ֆեյսբուքյան էջեր, Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր էին տարածում։

45-րդ օրն է ադրբեջանցիները փակ են պահում Լաչինի միջանցքը։ Սնունդ, դեղորայք, առանջին անհրաժեշտության պարագաներ արցախցիները հիմնականում չեն ստանում։

XS
SM
MD
LG