Մատչելիության հղումներ

BBC-ն հրապարակել է Ամանորի գիշերը զոհված 92 ռուս զինվորականների անուններն ու լուսանկարները


Ուկրաինա - Դոնեցկի Մակեևկա քաղաքում հրթիռակոծված շինության ավերակները, 4-ը հունվարի, 2023թ.
Ուկրաինա - Դոնեցկի Մակեևկա քաղաքում հրթիռակոծված շինության ավերակները, 4-ը հունվարի, 2023թ.

BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է Ամանորի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածից զոհված 92 ռուս զինվորականների անուններն ու լուսանկարները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի փոքր կորուստների մասին էր հայտնել։

Հաղորդվում է, որ լրատվամիջոցը մահացածներին նույնականացրել է բաց տեղեկությունների հիման վրա:

«Առվազն ևս 16 զինվորականների ընտանիքներ չեն կարողանում գտնել հարազատներին ոչ մահացածների, ոչ էլ ողջերի շարքում», - գրում է BBC-ի ռուսական ծառայությունը և հավելում, որ ներկայացնում է միայն նրանց անունները, ովքեր միանշանակ զոհվել են։

XS
SM
MD
LG