Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ հաստատել է Մակեևկայում ծանր կորուստների մասին տեղեկությունները


Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաստատել է կիրակի օրվանից համացանցում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն ուկրաինական ուժերը Ամանորի գիշերը հրթիռակոծել էին Դոնեցկի մարզի Մակեևկա քաղաքը, ինչի հետևանքով ռուսական կողմը ծանր կորուստներ էր կրել։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ «ռուսաստանցի զինվորականների ժամանակավոր տեղակայման վայրի ուղղությամբ HIMARS համակարգերից արձակված չորս հրթիռների պայթյունների հետևանքով 63 զինծառայող է զոհվել»։

Ավելի վաղ, ռուսական իշխանություններին մոտ կանգնած որոշ տելեգրամյան ալիքներ հաղորդում էին մինչև 500 զոհվածների մասին, Ուկրաինայի ՊՆ պնդում էր Մակեևկայում սպանված 400 և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած շուրջ 300 ռուսաստանցի զինվորականների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG