Մատչելիության հղումներ

Կրակոցներ Կալիֆորնիայում, զոհվել է 7 մարդ


ԱՄՆ, Կալիֆորնիա - Իրավաահները ձերբակալում են կասկածյալին, 23-ը հունվարի, 2023թ.
ԱՄՆ, Կալիֆորնիա - Իրավաահները ձերբակալում են կասկածյալին, 23-ը հունվարի, 2023թ.

7 մարդ է զոհվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Մաթեո շրջանի երկու վայրում կրակոցների հետևանքով, հայտնում է Associated Press-ը:

Հաղորդվում է , որ 4 մարդ սպանվել է սնկի ֆերմայում, 3-ը՝ բեռնափոխադրող ընկերությունում:

ABC հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ հոգու վիճակը ծանր է։

Կասկածյալը կալանավորված է։

Հրաձգությունը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Մոնթերեյ Փարքում նմանատիպ միջադեպից ընդամենը մի քանի օր անց, որը 11 մարդու կյանք է խլել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG