Մատչելիության հղումներ

ԵՄ-ը համաձայնեցրել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը


Եվրամիությունը (ԵՄ) համաձայնեցրել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը։ Որոշումը կայացվել է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների այսօր Բրյուսելում մեկնարկած հավաքի ընթացքում։ Այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է ԵՄ նախագահությունը ստանձնած Շվեդիայի կառավարությունը։

«Նախարարները համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ թիրախավորել այն [պաշտոնյաներին], որոնք բռնաճնշումների շարժիչ ուժն են հանդիսանում։ ԵՄ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների դեմ Իրանի իշխանությունների կողմից կիրառվող ոչ համարժեք բռնությունները», - նշված է շվեդական կողմի թվիթերյան գրառման մեջ։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ միությունը պատրաստվում է անհատական պատժամիջոցներ սահմանել առնվազն 37 իրանցի պաշտոնյաների և ուժայինների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG