Մատչելիության հղումներ

Ալիևը Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը պնդել է, թե «Լաչինի միջանցքը բաց է»


Այսօր Դավոսում կայացած Ադրբեջանի և Լիտվայի նախագահների հանդիպմանը Ալիևը պնդել է, թե «Լաչինի ճանապարհը բաց է»:

«Հայաստանը մանիպուլացնում է Լաչինի ճանապարհի իրադարձությունները միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով և կեղծ տեղեկատվությունների հիմքով պնդում, թե ճանապարհը իբր փակ է»,- ասել է Ալիևը։

Նրա ներկայացմամբ՝ «քաղաքացիական անձանց, քաղաքացիական բեռների համար ճանապարհը բաց է, ինչպես նաև ապահովվում է Միջազգային կարմիր խաչի հումանիտար ազատ տեղաշարժը»։

Ալիևը պնդել է, որ ավելի քան երկու տարի հայկական կողմը ճանապարհը «օգտագործում է ականներ, զինամթերք և անձնակազմ փոխադրելու նպատակով»։

Շրջափակման 38 օրերի ընթացքում միայն ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի մեքենաներն են կարողանում են անցնել Լաչինի ճանապարհով: Միջազգային կազմակերպությունները, տարբեր երկրներ կոչ են արել բացել ճանապարհը:

Արցախի շրջափակումը քաղաքական է, Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է, հայտարարում են Ստեփանակերտից:

XS
SM
MD
LG