Մատչելիության հղումներ

Հրաժարական է տվել Վիետնամի նախագահը. նրան մեղադրում են ապօրինությունների համար


Հրաժարական է տվել Վիետնամի նախագահ Նգուեն Սուան Ֆուկը: Իշխող Կոմունիստական կուսակցությունը նրան մեղավոր է ճանաչել իր ենթակայության տակ գտնվող բազմաթիվ պաշտոնյաների խախտումների, ապօրինությունների համար:

68-ամյա Ֆուկը նախագահի պաշտոնում աշխատել է երկու տարուց էլ քիչ ժամանակ: Առայժմ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան։

Վիետնամը չունի գերագույն կառավարիչ, երկրի իշխանության ղեկը հավասարապես բաժանված է իշխող կուսակցության քարտուղարի, նախագահ, վարչապետի և խորհրդարանի նախագահի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG