Դորտմունդի մերձակայքում իրականացված գործողության ընթացքում գերմանական ոստիկանությունը ահաբեկչության կասկածանքով իրանական ծագման երկու տղամարդկանց է ձերբակալել, հաղորդում է DPA գործակալությունը։
Գերմանացի իրավապահների պնդմամբ՝ իրանցիները պատրաստվում էին ահաբեկչական հարձակում իրականացնել Ամանորի գիշերը թունավոր նյութերի կիրառմամբ։ DPA-ի փոխանցմամբ՝ մտահղացումը չի իրականացվել, քանի որ 32 և 25-ամյա տղամարդիկ, որոնք, ի դեպ, հարազատ եղբայրներ են, չեն կարողացել ռիցինի սերմեր հայթայթել։
«Ռիցինը Գերմանիայում կենսաբանական զենքի տեսակ է համարվում», - նշել են իրավապահները՝ չմանրամասնելով, սակայն, թե որն էր լինելու ենթադրյալ հարձակման թիրախը։