Մատչելիության հղումներ

Մեկնարկել են ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները


Այսօր Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են թռիչքա-մարտավարական զորավարժությունները։ Զորավարժությունների շրջանակում նախատեսվում է մշակել օդային հետախուզություն, համատեղ պարեկություն սահմանի երկայնքով և այլն, հայտնում է Բելառուսի ՊՆ-ն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ զորավարժությունները կանցկացվեն հունվարի 16-ից փետրվարի 1-ը, դրանցում ներգրավվելու են Բելառուսի Զինված ուժերի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի բոլոր օդանավակայաններն ու ուսումնամարզական հենակետերը։

Համատեղ զորավարժությունները առանձնահատուկ ուշադրություն գրավեցին այն մտավախությունների պատճառով, որ Բելառուսը կարող է ուղղակիորեն մասնակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակմանը: Չնայած Ռուսաստանը մեծ թվով ուժեր ունի Բելառուսում, նրանք հիմնականում ներգրավված են վարժանքներում, և դժվար թե այդ զորքերը օգտագործվեն Ուկրաինայում հարձակման համար, ասվում էր անցյալ շաբաթ հրապարակված բրիտանական հետախուզության զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG