Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը փետրվարի 7-ին Կոնգրեսում հանդես կգա ամենամյա ուղերձով


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ, Վաշինգտոն:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ, Վաշինգտոն:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը փետրվարի 7-ին Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների տան և Սենատի համատեղ նիստում հանդես կգա երկրի կացության մասին ամենամյա ուղերձով:

Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին ՄըքՔարթին հունվարի 13-ին ի պաշտոնե նախագահին հրավիրել է Կոնգրես, և Սպիտակ տունն անմիջապես ընդունել է հրավերը:

Ամենամյա ուղերձում նախագահը կներկայացնի իր տեսլականը երկրում ընթացող զարգացումների վերաբերյալ և կխոսի իր օրենսդրական նախաձեռնությունների մասին:

Ամենամյա ուղերձներում նախևառաջ արծարծվում են ներքաղաքական թեմաները, բայց նախագահները սովորաբար որոշ տեղ են հատկացնում նաև արտաքին հարցերին, և ենթադրվում է, որ Բայդենը, մասնավորապես, կանդրադառնա Ուկրաինայի հակամարտությանը:

Նա իր ուղերձով հանդես կգա ընդամենը շաբաթներ անց այն բանից հետո, երբ հանրապետականները հսկողության տակ են վերցրել Ներկայացուցիչների տունը:

Նրանք արդեն հայտնել են, որ բացասական են տրամադրված Բայդենի օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ և մտադիր են հետաքննություններ նախաձեռնել Բայդենի ու նրա վարչակազմի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG