Մատչելիության հղումներ

ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:

Թվիթերում նա գրել է, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված են Լաչինի միջանցքով փոխադրումները։

«Ամեն օր առևտրային հոսքերը և մարդասիրական օգնությունը չեն կարողանում անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մեծանում է հումանիտար ճգնաժամի պոտենցիալը», - նշել է Փաուերը:

Շրջափակման 34 օրերի ընթացքում ճանապարհի փակ հատվածով միայն Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաներն են անցել։ Մինչև այժմ հնարավոր է եղել տեղափոխել միայն ծանր հիվանդների, բազմաթիվ ընտանիքներ դեռ մնում են միմյանցից բաժանված:

XS
SM
MD
LG