Մատչելիության հղումներ

Թուրքիայում հանդիպել են Ուկրաինայի և Ռուսաստանի օմբուդսմենները


Անկարայի հյուրանոցներից մեկում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ասել է, որ նախկինում ռազմագերիների ցուցակներ են փոխանակվել, և աշխատելով Պաշտպանության նախարարության և հատուկ ծառայությունների հետ կարողացել են յուրաքանչյուր կողմից ավելի քան 40 ռազմագերի փոխանակել։

Նա և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցը Թուրքիայում հանդիպել են միջազգային համաժողովի շրջանակում։

Դմիտրի Լուբինեցը հանդիման մասին սոցցանցում գրել է, որ բանակցությունները վերաբերել են հումանիտար խնդիրներին և հարցերին՝ քաղաքացիներին իրավապաշտպան օգնություն ցուցաբերելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG