Այսօր Ռուսաստանի կառավարության անդամների հետ խորհրդակցությանը երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինն ասել է՝ Ռուսաստանը կշարունակի բարձրացնել պաշտպանական կարողությունները և կլուծի ռազմական հատուկ գործողությունում ներգրաված զինված ուժերի մատակարարումների բոլոր խնդիրները։
Նրա խոսքերով՝ միաժամանակ կիրականացվեն սոցիալ-տնտեսական մասշտաբային ծրագրեր ու պլաններ։
Պուտինը հայտարարել է մոտ ապագայում ինքնիշխան, անկախ զարգացմանը հասնելու խնդիրների լուծման անհրաժեշտության մասին, չնայած արտաքին ճնշումներին ու սպառնալիքներին։