Մատչելիության հղումներ

Իրանի դատարանը 5-ամյա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դստերը


Իրանի դատարանը հնգամյա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դստերը՝ Ֆաեզեհ Հաշեմիին:

Մեղադրանքը պաշտոնապես չի հրապարակվել, պետական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, սակայն, նա ազատազրկվել է իշխանություններին քննադատելու և Իրանում վերջին ամիսներին շարունակվող հակակառավարական ցույցերին աջակցելու համար։:

Պաշտոնական Թեհրանը այսօր հաստատել է նաև, որ 40 տարվա ազատազրկման է դատապարտել Բելգիայի մի քաղաքացու՝ Իրանի դեմ լրտեսելու, Միացյալ նահանգների հետ համագործակցելու համար։ Նա նաև մտրակի 74 հարված կստանա։ Ամբաստանյալը հերքում է մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG