Մատչելիության հղումներ

Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է, և Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ. Պեսկով


Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է, և Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ, այդ թվում՝ դժվար հարցերի շուրջ, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը։

«Սա բավականին նոր հայտարարություն է Հայաստանի վարչապետի կողմից, կարծում եմ, ՀԱԿՊ-ի գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները», - ասել է Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ «ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մերձավոր դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, այդ թվում՝ այն հարցերի շուրջ, որոնք այժմ խիստ բարդ են»։

Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե Երևանը նպատակահարմար չի համարում այս տարի ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում։

Տարեսկզբին Մոսկվան հայտարարել էր, թե Ռուսաստանի ցամաքային ուժերի ստորաբաժանումները 2023-ին Հայաստանում կմասնակցեն ՀԱՊԿ-ի Անխախտ եղբայրություն խաղաղապահ վարժանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG