Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահների 21 ավտոմեքենա է անցել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով


Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը այսօր հաղորդել է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի 21 ավտոմեքենա է անցել Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհով՝ Ստեփանակերտից դեպի Լաչին ուղղությամբ։ Ճանապարհը փակած ադրբեջանցիների խումբը մի կողմ է քաշվել՝ թույլատրելով նրանց անցումը, փոխանցում է լրատվամիջոցը։

Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի ճանապարհը վերահսկելու են ռուս խաղաղապահները, բայց նրանք կոնկրետ քայլերի չեն դիմում դեկտեմբերի 12-ից փակված ճանապարհը բացելու համար։

Ադրբեջանցիները նրանց ավտոմեքենաների երթևեկությանը չեն խոչընդոտում։

XS
SM
MD
LG