Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն ընդդիմադիրներին ընդառաջ քայլ կատարելու կոչ է արել


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն, այսօր այցելելով Սուրբ Ելիսավետինսկի կանանց մենաստանի վանական համալիրի եկեղեցի, կոչ է արել երկրից հեռացած ընդդիմադիր գործիչներին ընդառաջ քայլ կատարել։

«Ժամանակն է, որ մենք՝ իշխանության ներկայացուցիչներս, և դուք, պետք է քայլ կատարենք այդ մարդկանց ընդառաջ, որոնք սխալվել են։ Համոզված եմ՝ փախուստի դիմածների թվում մարդիկ կան, որ հասկացել են՝ սխալվել են։ Նրանք չպետք է դուրս շպրտվեն ճամփեզրին», - «ԲելՏա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG