Մատչելիության հղումներ

Արևմտյան դաշնակիցները կսկսեն Ուկրաինային մատակարարել իրենց ժամանակակից զրահատեխնիկան


«Բրեդլի» մարտական մեքենաները զորավարժության ժամանակ, արխիվ
«Բրեդլի» մարտական մեքենաները զորավարժության ժամանակ, արխիվ

Արևմտյան դաշնակիցներն առաջին անգամ կսկսեն Ուկրաինային մատակարարել իրենց ժամանակակից զրահատեխնիկան։ Այդուհանդերձ, ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար ուկրաինացիներին անհրաժեշտ ավելի ծանր մարտական մեքենաների մատակարարման վերաբերյալ Կիևի խնդրանքը դեռևս չի կատարվել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հաստատել է, որ Վաշինգտոնը դիտարկում է «Բրեդլի» մարտական մեքենաները Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը: Այս զրահամեքենաները Միացյալ Նահանգների զինվորականները մարտի դաշտերում օգտագործել են 1980-ականների կեսերից:

Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել զրահամեքենաներ, որոնք դասակարգվում են որպես թեթև տանկեր։ Էմանյուել Մակրոնի վարչակազմի ներկայացուցիչը չի նշել ոչ քանակը, ոչ էլ փոխանցման ժամկետը։

Արևմտյան գործընկերներն առաջին անգամ են խոսում Ուկրաինայի զինված ուժերին նման տեխնիկա տրամադրելու մասին։

XS
SM
MD
LG