Մատչելիության հղումներ

Չավուշօղլու․ «Թուրքիան շարունակում է աջակցել սիրիական ընդդիմությանը»


«Թուրքիան շարունակում է աջակցել սիրիական ընդդիմությանը և սիրիացի ժողովրդին», - Twitter-ում գրել է արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով նախօրեին Անկարայում կայացած հանդիպումը։

Դրա ընթացքում թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հանդիպել է սիրիական ընդդիմության մի շարք առանցքային ներկայացուցիչների, այդ թվում՝ Սիրիայի ընդդիմադիր դաշինքի նախագահ Սալեմ Ալ-Մեսլեթի, սիրիական բանակցային խմբի ղեկավար Բադր Ջամուսի և ընդդիմության կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության ղեկավար Աբդուլռահման Մուստաֆայի հետ։

Չավուշօղլուն տեղեկացրել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին, որ այս ամիս պատրաստվում է բանակցություններ անցկացնել Սիրիայի կենտրոնական կառավարության ներկայացուցիչների՝ մասնավորաբար ԱԳ նախարար Ֆայսալ Միկդադի հետ։ Դրա հետ մեկտեղ թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, որ Անկարան աջակցելու է Սիրիայի ընդդիմադիր ուժերին «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի դրույթներին համապատասխան»։

2015-ին հաստատված այդ բանաձևով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատում են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG