Մատչելիության հղումներ

Թուրքիայի կառավարությունը ցածր տոկոսադրույքներով հիպոթեքային վարկեր է առաջարկում քաղաքացիներին


Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթի, արխիվ
Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթի, արխիվ

Թուրքիայի կառավարությունը ցածր տոկոսադրույքներով հիպոթեքային վարկեր է առաջարկում երկրի քաղաքացիներին։ Այսօր Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին։

Նրա խոսքով` կառավարությունը մինչև 5 միլիոն թուրքական լիրայի (266 հազար դոլար) վարկեր կառաջարկի միջին եկամուտ ունեցող քաղաքացիներին՝ առավելագույնը 0․69 տոկոսով և մարման 15-ամյա ժամկետով։

«Մենք միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար տների կառուցման նոր ծրագիր ենք նախաձեռնել՝ արտոնյալ տոկոսադրույքներով և ֆինանսների նախարարության կողմից ցուցաբերվող աջակցությամբ», - հայտարարել է Նեբաթին։

Թուրքական կառավարությունը ծրագրի մասին հայտարարում է այս տարի կայանալիք նախագահական ընտրություններից կես տարի առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG