Մատչելիության հղումներ

Կիևը գործընկերներին կոչ է անում շարունակել աջակցությունը նոր տարում


Ուկրաինայի նախագահ Դմիտրի Կուլեբա, արխիվ
Ուկրաինայի նախագահ Դմիտրի Կուլեբա, արխիվ

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Կիևի գործընկերներին կոչ է արել շարունակել իրենց աջակցությունը նոր տարում։

«Մինչ պատրաստվում ենք ձմռան ևս երկու ամիսներին և մտնում ենք նոր՝ 2023 թվական, մենք կոչ ենք անում Ուկրաինայի գործընկերներին մնալ ամուր և շարունակել աջակցել մեր երկրին: Ուկրաինայի հաղթանակը հաղթանակ կլինի ամբողջ աշխարհի համար, այն բոլորիս կբերի խաղաղություն և բարգավաճում», - գրել է Կուլեբան Թվիթերում։

2023 թվականի երկու օրվա ընթացքում արդեն խոցվել է Ռուսաստանի կողմից արձակված ավելի քան 80 կամիկաձե անօդաչու թռչող սարք, երեկոյան ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

XS
SM
MD
LG