Մատչելիության հղումներ

Էրդողան․ «2022-ին Թուրքիայից արտահանման ռեկորդային ծավալներ են գրանցել»


«2022 թվականին Թուրքիայից արտահանման ռեկորդային ծավալներ են գրանցել», - այսօր հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահի պնդմամբ՝ նախորդ տարի թուրքական արտադրանքի՝ միջազգային շուկաներ արտահանման ընդհանուր ծավալը գերազանցել է 254 միլիարդ ամերիկյան դոլարը։

«Չնայած գլոբալ մարտահրավերներին թուրքական արտադրանքի արտահանումը համաշխարհային շուկաներ աճել է 12․9 տոկոսով», - հայտարարել է Էրդողանը՝ պնդելով, որ Անկարայի նպատակն է, որպեսզի Թուրքիան տեսանելի ապագայում մուտք գործի աշխարհի խոշորագույն արտահանող պետությունների առաջին տասնյակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG