Մատչելիության հղումներ

Իսրայելական հրթիռակոծության հետևանքով շարքից դուրս է բերվել Դամասկոսի օդանավակայանը


«Անցած գիշեր իրականացված իսրայելական հրթիռակոծության հետևանքով մոտ յոթ ժամով շարքից դուրս է բերվել Դամասկոսի միջազգային օդանավակայանը», - սիրիական աղբյուրները վկայակոչելով՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Օդային հարձակումն իրականացվել է տեղական ժամանակով գիշերը ժամը 2-ի շրջանում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածների հիմնական թիրախ է հանդիսացել Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում գտնվող իրանական «Ալ Քոդս» ստորաբաժանման տեղակայման վայրը։ Reuters-ը նաև տեղեկացնում է, որ իսրայելական զորքերը անցած գիշեր հրթիռակոծել են Դամասկոսի հարավում գտնվող ռազմաբազաներից մեկը, ինչի հետևանքով սիրիական բանակի երկու զինծառայող է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG