Մատչելիության հղումներ

Խարկովը ռմբակոծվել է, օդային տագնապ է հայտարարվել նաև Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում


Պատերազմը Ուկրաինայում, 28-ը դեկտեմբերի, 2022թ.

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է քաղաքի ռմբակոծության մասին։ «Խարկովը կրակի տակ է, բոլորին խնդրում եմ մնալ ապաստարաններում և նախազգուշական միջոցներ ձեռնարկել», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Խարկովում ծուխ է երևում, գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Խարկովի մարզում և մարզկենտրոնում օդային տագնապ է հայտարարված։ Օդային տագնապ է հայտարարվել նաև Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում։

Ռուսական կողմը հաղորդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին օրվա ընթացքում 35 անգամ հրետակոծել են Դոնեցկը, վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG