Մատչելիության հղումներ

Էրդողանը հայտնել է Սև ծովում գազի նոր պաշարներ հայտնաբերելու մասին


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանն այսօր ասել է, որ Fatih հորատող նավը Սև ծովի թուրքական հատվածում 58 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ է հայտնաբերել ծովի մակերևույթից ավելի քան 3 հազար մետր խորության վրա։

Նա ասել է, որ հետախուզական աշխատանքները շարունակելու արդյունքում հավանական է, որ այդ թիվն ավելի մեծանա։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի հիմնական նպատակներից մեկը ներքին ռեսուրսների ավելի լայն օգտագործումն է՝ դրսի էներգետիկ աղբյուրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով։

XS
SM
MD
LG