Մատչելիության հղումներ

Պուտինը Մեդվեդևին նշանակել է Ռազմարդյունաբերական հանձնաժողովի փոխնախագահ


Ռուսաստանի ներկայիս և նախկին նախագահներ Վլադիմիր Պուտին և Դմիտրի Մեդվեդև, արխիվ
Ռուսաստանի ներկայիս և նախկին նախագահներ Վլադիմիր Պուտին և Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին նշանակել է Ռազմարդյունաբերական հանձնաժողովում իր տեղակալ: «Ազատության» "Настоящее время" հեռուստանախագծի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում:

Մեդվեդևը Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում իրավունք կունենա նիստեր վարել և աշխատանքային խմբեր ստեղծել հանձնաժողովում և դրանից դուրս:

Ռուսաստանի բանակի համար սպառազինության արտադրությունը վերահսկող և պետական պաշտպանական պատվերը ձևավորող հանձնաժողովի կազմում, ըստ փաստաթղթի, ընդգրկվել է նաև արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը:

Ներկայումս Մեդվեդևը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն է: Այդ, ինչպես նաև նոր պաշտոնը գոյություն չեն ունեցել մինչև Մեդվեդևի նշանակումը:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Դմիտրի Մեդվեդևը հաճախ է իր Տելեգրամ ալիքում հանդես գալիս կոշտ և վիրավորական հայտարարություններով Ուկրաինայի կողմնակիցների և Պուտինի հակառակորդների հասցեին: Այդ պատճառով նրան անվանում են «պատերազմի գլխավոր բազե»:

XS
SM
MD
LG