Մատչելիության հղումներ

Մեդվեդևը ժամանել է Պեկին


Չինաստանի նախագահ Սի Ծինպինն ընդունում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին, Պեկին, 21-ը դեկտեմբերի, 2022թ.
Չինաստանի նախագահ Սի Ծինպինն ընդունում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին, Պեկին, 21-ը դեկտեմբերի, 2022թ.

Անակնկալ այցով Պեկին է ժամանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, այսօր նա հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ:

Չինական «Սինհուա» պետական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտության երկու կողմերն էլ զսպվածություն կցուցաբերեն և խնդիրները կլուծեն քաղաքական ճանապարհով։

«Մենք քննարկել ենք երկու իշխող կուսակցությունների՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության և «Եդինայա Ռոսիա»-ի փոխգործակցության, ինչպես նաև բոլոր ոլորտներում՝ այդ թվում տնտեսության, արդյունաբերության, Չինաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության և բազմաթիվ այլ հարցեր: Քննարկել ենք միջազգային հարցեր, այդ թվում, իհարկե, հակամարտությունը Ուկրաինայում», - Տելեգրամում գրել է Մեդվեդևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG