Մատչելիության հղումներ

Ճապոնիայում ձյան առատ տեղումների հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել


Ձյան առատ տեղումներ Ճապոնիայում, արխիվ

Ճապոնիայում վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով 17 մարդ է մահացել, ևս 93-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել, հայտնում է Associated Press-ը:

Ճապոնիայի հյուսիսում ձյան առատ տեղումները սկսվել են անցած շաբաթ: Երկրի հյուսիսարևելյան հատվածում ձյուն է տեղացել միջինից երեք անգամ ավելի։ Արդյունքում իշխանությունները չեղարկել են տասնյակ օդային և երկաթուղային չվերթներ, հարյուրավոր մեքենաներ արգելափակվել են ճանապարհներին։

Երեկ առավոտյան Հոկայդո կղզում մոտ 20 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Օրվա ընթացքում տուժած շրջանների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG