Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում սառնամանիքների և ձնաբքի հետևանքով առնվազն 34 մարդ է մահացել


ԱՄՆ - Սառնամանիքը Նյու Յորքում, 25-ը դեկտեմբերի, 2022թ.
ԱՄՆ - Սառնամանիքը Նյու Յորքում, 25-ը դեկտեմբերի, 2022թ.

ԱՄՆ-ում սաստիկ սառնամանիքների և ձնաբքի հետևանքով մահացածների թիվը հասել է 34-ի, հայտնում է Associated Press-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր առնվազն 28 զոհի մասին:

Մահվան դեպքերի ամենամեծ թիվը՝ 12, Նյու Յորքում է։

«Ոմանց գտել են մեքենաներում, ոմանց՝ փողոցում՝ ձյան մեջ: Մենք գիտենք, որ կան մարդիկ, ովքեր երկու օրից ավելի է մեքենաների մեջ են», - ասել է Նյու Յորք նահանգի Էրի շրջանի ղեկավար Մարկ Պոլոնկարզը:

Ձնաբքի պատճառով մի քանի օր առաջ ԱՄՆ օդանավակայանները սկսեցին ընդհատումներով աշխատել։ Դեկտեմբերի 25-ի դրությամբ ամբողջ երկրում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 7 հազար չվերթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG