Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հետ սահմանին Ադրբեջանին է փոխանցվել իրանամետ զինված խմբավորման անդամներից մեկը


Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տեղեկություններով՝ Բաքվին է փոխանցվել Իրանի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված զինված խմբավորման անդամներից մեկը։ Խոսքը միջազգային հետախուզման մեջ գտնվող 55-ամյա Թալեհ Յուսիֆովի մասին է։

«Անվտանգության ծառայության հրապարակած լուսանկարներից դատելով՝ Յուսիֆովին Բաքվին են փոխանցել ռուս-ադրբեջանական սահմանի Դաղստանի հատվածում», - տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը։

Ադրբեջանի տարածքում գործող իրանամետ զինված խմբավորման բացահայտման մասին Բաքվի հատուկ ծառայությունները հայտարարեցին նոյեմբերին։ Պետանվտանգության ծառայության պնդմամբ՝ Յուսիֆովն Իրանի կողմից ստեղծված «Հուսեյնիյուն» խմբավորման ակտիվ անդամներից մեկն էր։

«Նա զբաղվում էր Ադրբեջանի քաղաքացիների՝ խմբավորման շարքերը հավաքագրելով, ինչպես նաև այդ կառույցի ֆինանսավորմամբ։ Յուսիֆովը գործում էր «Թաղի» ծածկանվան տակ», - գրում է «Թուրան»-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG