Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Ռուսաստան, հաղորդում են բելառուսական աղբյուրները՝ տեղեկացնելով, որ երկրի նախագահը կեսօրին մոտ ժամանել է Մոսկվայի մարզում գտնվող «Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման կենտրոն»։

Այստեղ Լուկաշենկոն ծանոթացել է տիեզերագնացների ընտրության ընթացքին և նրանց վարժանքներին։

«Այցելության ընթացքում Բելառուսի նախագահին ուղեկցել է «Ռոսկոսմոս» գործակալության տնօրեն Յուրի Բորիսովը», - հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթասկզբին, Մինսկ կատարած այցի ընթացքում, հայտարարել էր, որ 2023 թվականին, ռուսական կողմի օժանդակությամբ, Միջազգային տիեզերակայան բելառուս տիեզերագնաց կուղևորվի։

Դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Մոսկվա են ժամանել տիեզերական ուղևորությանը հավակնող վեց բելառուս կին թեկնածուները։

XS
SM
MD
LG