Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը ժամանել է Բելառուս


Բելառուսի և Ռուսաստանի նախագահները, արխիվ
Բելառուսի և Ռուսաստանի նախագահները, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ժամանել է Բելառուս։ Մինսկի օդանավակայանում նրան դիմավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Սա Պուտինի առաջին այցն է Բելառուս 2019 թվականից ի վեր։

Այցի շեմին մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ Պուտինը Մինսկ է մեկնում, որպեսզի Բելառուսի նախագահին համոզի միանալ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, սակայն, այս պնդումները «հիմար և հիմնազուրկ» է անվանել։

XS
SM
MD
LG