Մատչելիության հղումներ

Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի մի մասը կտրամադրվի պոլիկլինիկայի


Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքի շուրջ խնդիրները չեն ավարտվում։ Չորս տարի առաջ կառավարությունը թանգարանին հանձնեց Գյումրիի կենտրոնում գտնվող նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը, չորս տարի անց իշխանությունները որոշել են այդ շենքի մի մասը տրամադրել թիվ մեկ պոլիկլինիկային։

Թանգարանի նախկին տնօրեն Արտաշես Բոյաջյանը, ում պաշտոնավարման տարիներին է թանգարանի շենքի հարցը լուծվել, պնդում է՝ թանգարանի համար նախատեսված շենքում բուժհաստատություն տեղակայելը սխալ է, ու պատրաստ է ցանկացած ատյանում դա ապացուցել։

«Երկու տարբեր գործառույթներ ունեցող կառույցներ նույն շինության մեջ տեղակայել սխալ է: Եթե կգտնվի աշխարհում որևէ թանգարան, որը նման ձևի, այսինքն՝ շենքի մի մասը պոլիկլինիկա է, մի մասը թանգարան է, ես ներողություն կխնդրեմ: Գոնե ասենք՝ գրադարան լիներ, կամ մշակութային ինչ-որ հաստատություն լիներ, ես էլի կհասկանայի ու կընկալեի, բայց պոլիկլինիկա և թանգարան նույն շենքի մեջ անհասկանալի է», - ասաց նա:

Մինչդեռ Շիրակի մարզպետարանում ճիշտ հակառակ դիրքորոշումն ունեն. քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ասում է. «Տարածք հատկացնել թիվ պոլիկլինիկային, որը չի խանգարում Երկրագիտական թանգարանի գործունեությանը, չի խանգարում նաև ամբողջությամբ թանգարանային այդ գործունեությունն իրականացնելուն, կունենա առանձին մուտք»:

Արդեն իսկ չափագրում է արվել, թե շենքի որ մասը կմնա թանգարանին, որը կհատկացվի պոլիկլինիկային։ Առողջապահության ու Կրթության նախարարությունները համաձայնել են, որ շենքերի շինարարությունը միաժամանակ է սկսվելու։

Իսկ ինչո՞ւ հենց 30 հազար մարդու սպասարկող առաջին պոլիկլինիկայի շենքը չի նորոգվում: «Այս պահին որտեղ գտնվում է թիվ մեկ պոլիկլինիկան, նկուղային հարկը սեփականաշնորհված է, իսկ շենքը, գիտեք, որ արդեն խարխուլ վիճակ է, շենքը միայն վերանորոգումով հնարավոր չէ բերել տեսքի, նաև շենքը համայնքապատկան է, և ամրացման, վերականգնման, ուժեղացման աշխատանքներ տանելու համար պետք է ուժեղացումը արվեր հիմքերից, որի այս պահին …. սեփականաշնորհվել է», - նշեց Խաչատուր Խնձրցյանը:

Թիվ մեկ պոլիկլինիկայի մոտ այլ հարմար շինություն, ըստ մարզպետարանի պաշտոնյայի, չկա, այլապես կդիտարկեին։ Իսկ Արտաշես Բոյաջյանի կարծիքով՝ պոլիկլինիկայի շենքը բավականին լավ պատառ է քաղաքի կենտրոնում. «Շենքը-շինությունը պիտի մնա, ի՞նչ պիտի անեն այդ շենքը: Ինձ թվում է, որ այդ շենքը պիտի աճուրդով վաճառքի հանեն, ինչ-որ մեկը պիտի գնի, այս մոտեցումն է ինձ շատ մտածելու տեղիք տալիս, մտահոգություն է տալիս»:

Շիրակի երկրագիտական թանգարանը երբևէ շենք չի ունեցել, որ կարողանա շուրջ 30 հազար ցուցանմուշները ցուցադրի։ Դրանք տասնամյակներով արկղերի մեջ տեղադրված ու փակ վիճակում են պահվում։ Թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերուժան Մինասյանն ասում է՝ նախկին հիվանդանոցի ամբողջական շենքը նույնիսկ բավարար չէր թանգարանի համար։ Իսկ ի՞նչ են պատրաստվում անել, ասաց. «Քննարկումներ եղել են, շարունակվում են մարզպետարանում համապատասխան բաժինների հետ, մենք ինքնակամ չենք համաձայնել այդ մտքի հետ կամ լիարժեք համաձայն չենք, բայց այսօր առաջին անհրաժեշտության խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Միայն մեր կարծիքը հաշվի առնելով չէ, պետք է նաև հաշվի առնենք պետության ունեցած միջոցներն ու հնարավորությունները»:

Մինասյանն ասաց, որ իրենք պատրաստվում են հյուրանոցների ցուցասրահներում ու թանգարաններում ցուցադրություններ կազմակերպել, դիվանագետերի հրավիրել ու ցույց տալ թանգարանի բացառիկ ցուցանմուշները՝ այդկերպ փորձելով ներգրավել թանգարանի շենքի հիմնանորգմանը։ Իսկ թանգարանի շենքի հիմնանորգման համար 1 մլրդ դրամից ավելի գումար է պահանջվում։

Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի մի մասը դառնալու է պոլիկլինիկա
please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG