Մատչելիության հղումներ

Բուդապեշտը «ստիպված չի լինի խորհրդակցել Եվրահանձնաժողովի հետ» ՌԴ-ի հետ գազային պայմանագիրը փոփոխելու դեպքում


Բուդապեշտը ստիպված չի լինի խորհրդակցել Եվրահանձնաժողովի հետ, եթե նա ցանկանա փոփոխել իր երկարաժամկետ գազային պայմանագիրը Ռուսաստանի հետ, երկուշաբթի օրը ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիարտոն:

Եվրամիության (ԵՄ) անդամ պետությունների էներգետիկայի նախարարները այսօր հանդիպել են Բրյուսելում՝ քննարկելու Եվրոպա մատակարարվող գազի առավելագույն թույլատրելի գինը։ Ըստ Reuters-ի՝ նրանց, ի վերջո, հաջողվել է համաձայնեցնել այն՝ որպես Եվրոպա մատակարարվող գազի առավելագույն գին սահմանվել է 180 եվրոն մեկ մեգավատի կամ 1800-ից 2000 եվրոն՝ հազար խորանարդ մետր գազի դիմաց։

«Մեզ համար կարևոր էր, որ այս շատ վատ առաջարկի մեջ, որպես փոքր ձեռքբերում, մենք ձեռք բերեցինք ազատություն՝ պայմանագիրը փոփոխելու համար։ Այսինքն՝ մենք կարիք չունենք խորհրդակցելու Եվրոպական հանձնաժողովի հետ երկարաժամկետ փոփոխությունների վերաբերյալ։ Մենք կփոփոխենք մատակարարների հետ պայմանագրերը, ինչպես ցանկանում ենք», - շեշտել է Պիտեր Սիարտոն:

Եվրամիության անդամ Հունգարիան, որը մեծապես հենվում է ռուսական գազի և նավթի ներկրման վրա, բազմիցս ասել է, որ դեմ է ռուսական գազի գնի սահմանաչափին:

XS
SM
MD
LG