Կառավարությունում փոխատեղումներն ավարտվեցին
«Այսօր հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը, և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը» Փաշինյան: