Մատչելիության հղումներ

ԵՄ դիտորդական առաքելությունը մուտք չի գործել Լաչինի միջանցք. Կլաար


ԵՄ դիտորդական առաքելությունը հայ - ադրբեջանական սահմանի մոտ, հոկտեմբեր, 2022թ.

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարում է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMCAP) մուտք չի գործել Լաչինի միջանցք:

«Շրջանառվում է տեսանյութ Եվրամիության առաքելության պարեկի կողմից Լաչինի միջանցք տանող ճանապարհի դիտարկման մասին: Պարեկն այդ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի սահմանից մոտ 1,2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հսկիչ անցակետում էր: ԵՄ առաքելությունը, համաձայն իր մանդատի, գործում է բացառապես Հայաստանի տարածքում և մուտք չի գործել Միջանցք», - ասված է Կլաարի թվիթերյան գրառման մեջ:

Եվրամիությունը Հայաստանում` Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելություն է տեղակայել ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերյան հարձակումից մոտ մեկ ամիս անց՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում: 40 անզեն դիտորդներից կազմված առաքելության մանդատը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային շրջաններում իրավիճակը դիտարկելն է՝ նպաստելու երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։

Առաքելությունը իր գործունեությունը պետք է ավարտի դեկտեմբերի 19-ին: Թեև ժամկետը չի երկարաձգվել՝ Բրյուսելը որոշել է Հայաստան ուղարկել խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի:

XS
SM
MD
LG