Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ համազեկուցողները պատրաստակամ են աջակցության՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելության ստանձմամբ


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԽԽՎ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով չորս համազեկուցողները համատեղ հայտարարությամբ անհրաժեշտ են համարում շտապ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։

Համազեկուցողները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ։

Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան ներկայացնող ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպել են Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ ու հայտարարել. «Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ապահովելու անհրաժեշտ քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն ստանձնելու միջոցով»։

ԵԽԽՎ համազեկուցողների համոզմամբ՝ Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժի ընդհատումը զգալի դժվարություններ է պատճառում բնակչությանը։

XS
SM
MD
LG