Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սկսվում են կիսաեզրափակիչ խաղերը


Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 23։00-ին, կիսաեզրափակիչ առաջին խաղում կհանդիպեն Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները։

Բուենոս Այրեսում արգենտինացի ֆուտբոլասերները համոզված են իրենց թիմի հաղթնակի մեջ, բայց Խորվաթիան համառ խաղ է ցուցադրում, նախորդ առաջնության փոխչեմպիոնն է, իսկ այս առաջնության քառորդ եզրափակչում հաղթեց առաջատարներից մեկը համարվող Բրազիլիայի հավաքականին։

Դեկտեմբերի 14-ին տեղի կունենա կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպումը՝ Ֆրանսիա-Մարոկկո։

XS
SM
MD
LG