Մատչելիության հղումներ

Էրդողանը պատրաստվում է հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի և Զելենսկու հետ


Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողան, Վլադիմիր Պուտին և Վլադիմիր Զելենսկի, կոլաժ
Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողան, Վլադիմիր Պուտին և Վլադիմիր Զելենսկի, կոլաժ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ կիրակի օրը հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու ՄԱԿ-ի աջակցությամբ հացահատիկի արտահանման գործարքը:

Ելույթ ունենալով Ստամբուլում կազմակերպված համաժողովում՝ Էրդողանն ասել է՝ պատերազմը չունի հաղթողներ, իսկ խաղաղությունը՝ պարտվածներ։

«Ուկրաինայի հարցով Թուրքիայի դիվանագիտական ջանքերի հիմքում այն գաղափարն է, որ պատերազմը չի կարող հաղթողներ ունենալ, իսկ խաղաղությունը՝ պարտվածներ», - շեշտել է Թուրքիայի առաջնորդը։

XS
SM
MD
LG