Մատչելիության հղումներ

Տոյվո Կլաարը ժամանում է Երևան


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանում է Երևան։

Այցի մասին ԵՄ հատուկ բանագնացը Թվիթերի իր միկրոբլոգում է գրել՝ շեշտելով՝ կեսօրին «բովանդակալից հանդիպումներ» է ակնկալում։

«Բարի առավոտ։ Այսօր փորձարկում ենք Վիեննա-Երևան ուղիղ չվերթը։ Կեսօրից ակնկալում ենք բովանդակալից հանդիպումներ», - գրել է Կլաարը:

Կլաարը նոյեմբերի վերջին այցելել էր Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ամփոփելով Բաքու կատարած այցը՝ ԵՄ հատուկ բանագնացը Թվիթերում գրել էր, որ Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար։

XS
SM
MD
LG